-
30.07.2018|
16:51
Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել՝ կապված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ:
-
30.07.2018|
16:48
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանիազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում:
-
30.07.2018|
16:43
Երիտասարդ ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձում է բանաձևել երջանկությունը կինոյի լեզվով: Նրա` «Որտե՞ղ է երջանկությունը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են: Իրականության ու երազանքի, մանկության ու կյանքի մայրամուտի ընդհանրությունն ու բախումը ներկայանում են պարզ, առանց ավելորդ զգայականության` փորձարարական լուծումներով:
-
30.07.2018|
13:02
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որ Հայաստան են ժամանել 2018-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ:
-
30.07.2018|
13:01
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների դեմ ենք եղել:
-
30.07.2018|
13:00
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի, մեղադրանքի և կալանավորման որոշման մասին հայտարարում է. «Ծանոթանալով ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը՝ ՀՀԿ-ն հայտարարում է.
-
30.07.2018|
12:59
Կտրուկ արժեզրկվել է իրանական արժույթը՝ ռիալը: Ըստ Associated Press-ի` Թեհրանի «սև շուկայում» ԱՄՆ 1 դոլարի դիմաց երեկ տալիս էին 112000 ռիալ՝ նախորդ օրվա 98000 փոխարեն: Դոլարի պաշտոնական փոխարժեքը 44 000 է՝ տարվա սկզբի 35000 ռիալի փոխարեն:
-
30.07.2018|
12:57
Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը: Օրակարգում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցն է, այդ երկրում ստեղծված ապառազմականացված գոտիների խնդիրը և հումանիտար հարցեր:
-
30.07.2018|
12:56
Հայաստանի տարածքում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 3-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
-
30.07.2018|
12:54
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ Արցախի ԱԺ ճահճացած է և հավատարիմ է հայաստանյան հին ռեժիմին, ինչը յուրօրինակ վտանգ է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Արցախի անվտանգության համար: