-
29.07.2018|
01:52
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
-
29.07.2018|
01:51
Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Մակեյն այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեության արդի խնդիրները, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
-
29.07.2018|
01:50
Կատալոնիայի առաջնորդները սպասում են կատալոնական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մադրիդի առաջարկներին և պատրաստ են այս թեմայով Իսպանիայի կառավարության հետ երկխոսություն վարել` Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Կատալոնիայի վարչապետ Կիմ Տորան և այս պաշտոնում նրա նախորդ Կառլես Պուչդեմոնը, որ Բելգիա է վերադարձել Գերմանիայում ստորագրությամբ ազատվելուց հետո:
-
29.07.2018|
01:48
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ Քոչարյանի դեմ կատարվող իրադարձությունները անձնական հաշվեհարդար են: Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ է նման պնդում անում Սողոմոնյանը, ի՞նչ հիմքեր ունի նա, ինչին խոսնակն արձագանքեց.
-
29.07.2018|
01:47
2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը իրավաչափ է, ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը։
-
29.07.2018|
01:45
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքում զավեշտալի կետ է նկատել։
-
29.07.2018|
01:42
ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքների և նրա փոխարինման գործընթացի հետ:
-
29.07.2018|
01:41
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը` գտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008-ին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008-ի մարտին չկար, ընդունվել է միայն 2012-ին:
-
29.07.2018|
01:39
Հուլիսի 22-28-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 2500 կրակոց:
-
29.07.2018|
01:36
Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր ասուլիսում հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրին: