-
28.07.2018|
11:35
Հենրի Քիսինջերը խորհուրդ էր տալիս նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ, որ զսպի ամրացող Չինաստանին` գրում է The Daily Beast-ը:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:
-
27.07.2018|
22:35
«Առողջապահության նախարարի բեսպրեդելը չափ ու սահման չունի: Պետականության, օրինականության շղարշի տակ իրականացնում է իր մութ գործերը և փորձում է մեր հիվանդանոցում հաստատել իր ստեղծած օրենքները՝ մեր տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նրա իրական նպատակը սեփական մարդուն տնօրեն նշանակելն է:Մենք մեր տնօրենի կողքին ենք և կպայքարենք մինչև վերջ»:
-
27.07.2018|
18:02
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:
-
27.07.2018|
18:02
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ «Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։
-
27.07.2018|
18:01
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որը ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելուն` Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
27.07.2018|
18:00
ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
-
27.07.2018|
17:59
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում ևս, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը:
-
27.07.2018|
17:58
Պակիստանի ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը և նրա գլխավորած «Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցությունը ընտրություններում ստացել են խորհրդարանի 269 մանդատներից 109-ը` հայտնում է Պակիստանի ընտրական հանձնաժողովը:
-
27.07.2018|
17:57
Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: