-
27.07.2018|
00:07
Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ` քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։
-
26.07.2018|
22:59
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով:
-
26.07.2018|
22:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Նա հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ գործարարների հետ:
-
26.07.2018|
22:56
Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում է արևմտյան աշխարհից, որ փորձում է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ` հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի տարածքում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ռուս զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:
-
26.07.2018|
22:56
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին հինգշաբթի ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր չուղարկել՝ հայտարարելով, որ այն այլևս անվտանգ չԷ ամերիկացիների համար` հայտնում է Tasnim գործակալությունը:
-
26.07.2018|
22:55
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի հարցերով պայմանավորվածությունները:
-
26.07.2018|
22:54
Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.07.2018|
22:53
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է:
-
26.07.2018|
22:51
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
-
26.07.2018|
21:35
Քրեակատարողական հիմնարկների խնդիրներն այնքան բազմաշերտ են ու բազմաբնույթ, որ բավականին բարդ է այդ սխեմայում կողմնորոշվել որն է առավել առաջնային, որն օր առաջ պետք է լուծել: