-
26.07.2018|
21:01
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
-
26.07.2018|
18:17
Մեծ Բրիտանիայում դատարանը կրկնամուսնության համար 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 48-ամյա Փիթեր Ռիգդենին: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:
-
26.07.2018|
18:16
Նրանք պետք է փոխեն իրենց դրոշն ու հարգեն այն փաստը, որ դրա դիզայնը մեզ է պատկանում: Այս մասին ասել է Նոր Զելանդիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ՈՒինսթոն Պետերսը՝ մեղադրելով Ավստրալիային իր երկրի ազգային դրոշը կրկնօրինակելու մեջ:
-
26.07.2018|
13:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Կանզաս Սիթիում (Միսուրիի նահանգ) ելույթ ունենալով արտասահմանում ԱՄՆ ռազմական գործողությունների վետերանների առաջ, հայտարարել է, որ պատրաստ է «Իրանի իշխանությունների հետ իսկական գործարք կնքել միջուկային ոլորտում, որ կտարբերվի նախկին ձախողվածից»: Թրամփի խոսքով` «Իրանն այլևս այն երկիրը չէ, որ եղել է»:
-
26.07.2018|
13:43
Յոհանեսբուրգում բացվել է BRICS-ի պետությունների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը: Եռօրյա միջոցառումը, որին կմասնակցեն Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարները, սկսվել Է գործարար-համաժողովով:
-
26.07.2018|
13:41
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել աշխատանքներին: Գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ, նախագահը շրջել է տարածքում:
-
26.07.2018|
13:40
Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
26.07.2018|
13:40
Science ամերիկյան գիտական հանդեսը հաղորդել է, որ գիտնականները Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել, որ առնվազն տեսականորեն վկայում է կյանքի հնարավորության մասին: Ջուրը գտնվում է Մարսի սառցապատ բևեռի տակ՝ մոտավորապես 20 կիլոմետր խորության վրա:
-
26.07.2018|
13:39
Ռուսաստանը սկսել է ազատվել ամերիկյան պարտատոմսերից՝ դրանով իսկ գտնելով ԱՄՆ-ի «աքիլլեսյան գարշապարը»` հաղորդում է Business Insider-ը։
-
26.07.2018|
13:38
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել ԱՄՆ-ի «ղրիմյան հռչակագրին», որտեղ ասվում է, որ Ղրիմը ՌԴ մաս չի ճանաչվում։ Հուլիսի 25-ին պետքարտուղարությունը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն է համարվում Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելուց հրաժարվելը։