-
25.07.2018|
22:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան կփորձի ազդել նոյեմբերին Կոնգրեսի ընտրությունների վրա հօգուտ դեմոկրատների, այլ ոչ թե իր հանրապետական գործընկերների, չնայած ԱՄՆ հետախուզությունը եզրակացրել է, որ Ռուսաստանը փորձել է Թրամփին օգնել հաղթել 2016-ի նախագահական ընրություններում։
-
25.07.2018|
22:45
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորությանը, ասել է, թե հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար:
-
25.07.2018|
22:44
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել է դրանց մեխանիզմը։
-
25.07.2018|
22:43
«Վրացական երազանք» կուսակցությունը վերջին շաբաթներին նախագահության մի շարք թեկնածուների անուններ է քննարկել:
-
25.07.2018|
22:42
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու իրավիճակին` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ Պնախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»՝ Ադրբեջանի հասցեին օրերս հնչեցնելով կոշտ հայտարարություն:
-
25.07.2018|
22:41
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են ևս մեկ հանդիպում անցկացնել` ասել էԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
25.07.2018|
14:27
Հայաստանի իշխանությունները կանգնած են հերթական դժվար երկընտրանքի առջև: Մի ՆԱՏՕ-ից չպրծած, մյուսն է նրանց սպասում: Այս անգամ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության հարցն է դրված: Վրացական կողմն արձանագրել է Հայաստանի մասնակցությունը, բայց մեր կողմից հաստատումը կարծես դեռ չկա:
-
25.07.2018|
14:12
Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ եղել են «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, ծանոթացել են խնդիրներին, շենքերի անմխիթար վիճակին, ընթացիկ աշխատանքներին, լսել տնօրենության առաջարկները:
-
24.07.2018|
23:42
2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը:
-
24.07.2018|
23:40
Երբ Հայաստանում խոսում են բարեգործության մասին ու ինչպես է այն «վնասում» ընտրություններին, ԲՀԿ-ականները միանգամից իրար են խառնվում: Բարեգործության մասին ցանկացած խոսքուզրույց այս քաղաքական ուժի համար լակմուսի թուղթ է դարձել: Ժողովրդական լավ խոսք կա. «Եթե սոխ չես կերել, ինչու է սիրտդ մրմռում»: