-
24.07.2018|
17:28
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
-
24.07.2018|
17:25
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի վերջին աշխատանքային այցով գտնվելու է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում:
-
24.07.2018|
17:22
Կառավարման համակարգի փոփոխության հետ երկրի արտաքին քաղաքականությունն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
24.07.2018|
14:09
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 24-ին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի` ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Այցի շրջանակում նախատեսվում է Մևլութ Չավուշօղլու-Էլմար Մամեդյարով երես առ երես, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումը։
-
24.07.2018|
14:08
Պնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):
-
24.07.2018|
14:07
ԺՀՄԻԳ-ը հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը` հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
-
24.07.2018|
14:06
Ռուսական «Գազպրոմի» դուստր South Stream Transport B.V. ընկերությունը «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցման շրջանակներում աշխատանքներ է սկսել թուրքական Քըյըքեյ ավանի ափամերձ գոտում:
-
24.07.2018|
14:05
Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է` ասել է ԱՄՆ-ում դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում:
-
24.07.2018|
13:57
Հանքարյունաբերության ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:
-
24.07.2018|
13:46
ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է նախագահներ Թրամփի ու Պուտինի ևս մեկ հանդիպմանը, իսկ պաշտոնական դեմքերը տարաձայնություններ ունեն Մոսկվայի մտադրությունների գնահատականի հարցում, տարակարծիք են նաև տարբեր հարցերում համագործակցության հնարավորության հարցերում, այդ թվում` Սիրիայի կոնֆլիկտի` գրում են Դիոն Նիսենբաումն ու Մայքլ Գորդոնը The Wall Street Journal-ում: