-
23.07.2018|
18:50
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնեց Մոսկվա:
-
23.07.2018|
18:48
Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին:
-
23.07.2018|
18:47
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը զարմացած է, որ Հայաստանում չեն դադարում Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ուսումնական վարժանքներ անցկացնելու դեպքի քննարկումները:
-
23.07.2018|
18:46
Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:
-
23.07.2018|
18:40
2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում:
-
23.07.2018|
18:36
Իրանի արևմուտքում գտնվող Կերմանշահ նահանգում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 287-ի, հայտնում է Tasim գործակալությունը:
-
23.07.2018|
18:34
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով պատշաճ օրենսդրության ընդունումը, իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը` տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
-
23.07.2018|
18:31
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ:
-
23.07.2018|
18:30
Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
23.07.2018|
18:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: Թրամփն իր ուղերձը հղել է Twitter-ում գրառման միջոցով: