-
23.07.2018|
18:31
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ:
-
23.07.2018|
18:30
Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
23.07.2018|
18:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: Թրամփն իր ուղերձը հղել է Twitter-ում գրառման միջոցով:
-
23.07.2018|
18:24
Տավուշի մարզի Արճիս գյուղի ճանապարհների վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 21-ին Արճիս էին այցելել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
-
23.07.2018|
18:19
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ «Ելքն» այլևս չի կարող ընտրությունների մասնակցել միասնական, և ընտրությունների կգնան առանձին-առանձին:
-
23.07.2018|
16:31
Օրերս կայացել են առաջին ծածկագրող-շորթող ծրագրերից մեկի՝ Coinvault-ի ստեղծողների դատական գործի առաջին լսումները։ Այս մասին տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունը, նշելով, որ 2015-ին Նիդերլանդների կիբեռոստիկանությանն օգնել են ձերբակալել դրա ստեղծողներին։
-
23.07.2018|
16:09
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
-
23.07.2018|
16:04
Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ուենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված:
-
23.07.2018|
10:55
Հայաստանում անցկացվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 11-րդ բանակումին ներգրավված սփյուռքահայ երիտասարդները հուլիսի 22-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
23.07.2018|
09:52
Մարդու միտքը ամենաճկուն ու ամենակարծրացած մարմինն է միաժամանակ: Այո, մարմինը, որ սնվում է տեղեկատվությամբ ու արտադրում է միտք: