-
21.07.2018|
11:09
«Հելսինկիիում ԱՄՆ նախագահը համաձայնեցրել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև մշտական աշխատանքային երկխոսությունը: Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլտոնին նախագահ Պուտինին Վաշինգտոն հրավիրել աշնանը և այդ հարցի քննարկումն արդեն սկսվել է»` Թվիթերում գրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:
-
20.07.2018|
22:58
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։
-
20.07.2018|
22:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Ասուլիսում նա նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:
-
20.07.2018|
22:55
Ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է հասնում, դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների ֆոնին` մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
20.07.2018|
22:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018-ի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը անդրադարձել է համակարգի խնդիրներին:
-
20.07.2018|
22:52
Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
-
20.07.2018|
22:51
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
20.07.2018|
22:50
«Դա կարող է մի օր կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ ոչ: Կրակոցների վիճակագրությունը շատ հաճախ նույնիսկ սովորականից շատ ավելի ցածր է լինում: Բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է»,- նշեց վարչապետը։
-
20.07.2018|
22:49
«Եվրանյուզ» հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունն էր հայտել Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։
-
20.07.2018|
22:49
«Բանակցության նյութ կա ու այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հարցի կարգավորման համար պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի: