-
-
13.07.2018|
10:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների ղեկավարների հետ:
-
13.07.2018|
10:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են հակամարտության գոտում լարվածության թուլացման և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը:
-
13.07.2018|
10:37
Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունն ու պատրաստ է սերտ համագործակցության` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ:
-
13.07.2018|
10:36
Հուլիսի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկն էր։
-
13.07.2018|
10:34
Բեռլինում աշխատանքներն է ավարտում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Աշխատանքային վերջին օրվա իրադարձությունների մասին ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պատմեց.
-
13.07.2018|
10:25
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ, թե Գերմանիան կախվածություն ունի Ռուսաստանից` գրում է Reuters-ը:
-
13.07.2018|
10:23
ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանին և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում ասված է․ «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների իրավունքը՝ անկախ և ինքնուրույն որոշումներ կայացնելու արտաքին և անվտանգության քաղաքականության հարցում՝ ազատ մնալով արտաքին ճնշումներից և հարկադրանքից։
-
13.07.2018|
10:21
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին:
-
13.07.2018|
10:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը շրջադարձային է: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել: