-
12.07.2018|
22:43
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
12.07.2018|
20:23
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ տարվող աշխատանքները շարունակվում են: Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնում ԸՕ-ի կատարելագործման ջատագովներն ակտիվորեն քննարկումներ են կազմակերպում, առաջարկներ ներկայացնում ու վերլուծություններ անում՝ պատրաստի փաստաթուղթը խորհրդարանի դատին հանձնելուց առաջ: Բայց, մինչև Ազգային ժողով հասնելը, լրամշակված ու բարեփոխված օրենսգիրքը ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողովին:
-
12.07.2018|
19:45
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:
-
12.07.2018|
17:56
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
-
12.07.2018|
17:33
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հուլիսի 11-ին այցելել են Լոռու մարզ՝ ծանոթանալու Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (կմ 0+000 - կմ 38+450 հատված) վերականգնման և բարելավման աշխատանքներին։
-
12.07.2018|
09:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երդմնակալությունից անմիջապես հետո մեկնեց Բաքու` հակառակ ավանդույթին և նախապես անոնսված ծրագրին` առաջին այցը կատարել Հյուսիսային Կիպրոս, հետո` Ադրբեջան:
-
11.07.2018|
21:27
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Գերմանիան Ռուսաստանի գերին է ու ամբողջովին վերահսկվում է այդ երկրի կողմից: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան ինքնիշխան պետություն է և Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը տեղին չէ:
-
11.07.2018|
21:26
ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի ունեցել՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու՞ են, թե՞ ոչ, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
-
11.07.2018|
21:25
Եթե բանակցային գործընթացում չկա առաջընթաց, մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
-
11.07.2018|
21:23
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Գերմանիային, ասելով, թե Գերմանիան միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի գործարքներ է կատարում Ռուսաստանի հետ և ակնկալում, որ ԱՄՆ-ը պաշտպանի իրենց Ռուսաստանից: