-
11.07.2018|
21:21
«Ապրելը հրաշալի բան է, հատկապես երբ կան բաներ, որոնք ուրախացնում են քեզ, մարդիկ , որոնք հաճախ երջանկացնում են քեզ». մի քիչ տարօրինակ, խենթ ու կյանքին սիրահարված Մելանյա Հովհաննիսյանը հենց այսպես է նկարագրում իրեն:
-
11.07.2018|
21:19
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ քվեարկվեց «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներվում է: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:
-
11.07.2018|
21:15
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով կառավարությունն առաջարկում է ազատել զինծառայությունից ընտանիքի այն միակ արու զավակին, որի ընտանիքում զինծառայության ընթացքում զոհվել է հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը։
-
11.07.2018|
16:56
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը:
-
11.07.2018|
14:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ավելի հեշտ լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններից։
-
11.07.2018|
13:45
Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Ռեալին» և նրա երկրպագուներին ակումբում անցկացրած տարիների համար և երկրպագուներին խնդրել է ընդունել իր որոշումը։
-
11.07.2018|
13:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և խնդիրներին վերաբերող հարցեր:
-
11.07.2018|
13:42
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետական-քաղաքական գործիչը կուսակցության ամբողջ պատմության մեջ:
-
11.07.2018|
13:41
ԵՄ երկրները և Կանադան պետք է մինչև 2024-ը 266 միլիարդ դոլարով ավելացնեն ռազմական ծախսերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին:
-
11.07.2018|
13:40
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, կեղծ է: