-
11.07.2018|
13:40
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, կեղծ է:
-
11.07.2018|
13:40
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1984-ին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007-ի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
-
11.07.2018|
13:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին և նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:
-
11.07.2018|
13:36
«Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, և առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր սպառազինություն ձեռք կբերի»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
-
11.07.2018|
13:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
-
11.07.2018|
13:29
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 11-ին Իտալիայում անցկացվող «Երաժշտության ներքո» խորագիրը կրող երաժշտական փառատոնի եւ դաշնամուրային մրցույթի շրջանակներում կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը։
-
11.07.2018|
13:28
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
-
11.07.2018|
05:58
Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունը վերջապես հիշեց իր պարտականությունն ու ազատեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից, որ հուլիսի 6-ից հաստատվել էին այնտեղ ու կազմալուծել դիվանատան աշխատանքը:
-
11.07.2018|
05:50
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թեհրան: Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահի ուղերձը Փաշինյանին փոխանցել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արզաքանիանը Երևան այցի ժամանակ:
-
10.07.2018|
22:41
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։