-
09.07.2018|
22:08
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:
-
09.07.2018|
22:07
«Ես ԱԱԾ առաջ խնդիր չեմ դնում, որ՝ գնացեք, խոշոր բացահայտում արեք: Ես ասել եմ, որ պետք է լինի օրինականություն»,- այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
09.07.2018|
22:06
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
-
09.07.2018|
22:05
Այսօր հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը` հայտնում է The Guardian-ը: Պատճառը վարչապետ Թերեզա Մեյի բրեկզիտի պլանն է: Ջոնսոնը վերջին 24 ժամում հրաժարական տված երրորդ նախարարն է:
-
09.07.2018|
22:04
Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
-
09.07.2018|
22:03
Սիրելի՜ համաքաղաքացիներ,
խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզնից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
-
09.07.2018|
22:02
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:
-
09.07.2018|
22:01
Հունիսի 24-ի ընտրություններում հաղթանակ տարած Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ, հայտնում է TRT-ն:
-
09.07.2018|
22:00
Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:
-
09.07.2018|
21:58
Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած «2019 թ. բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 և 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը զրկվելու է դեպի Ռուսաստան մի շարք բանջարեղեններ արտահանելու արտոնություններից: