-
-
08.07.2018|
23:36
Երևանում սկսվեց «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: 15-րդ անգամ:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին:
-
08.07.2018|
23:33
Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել երկու շաբաթ արգելափակված 12 տղաներից չորսին: Առաջիկա ժամերին դուրս կբերվեն ևս երկու հոգի: Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում են հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով:
-
08.07.2018|
23:30
Էկզոմոլորակը գտնվում է մեզնից 600 լուսային տարի հեռավորության վրա:
Նոր մոլորակը կոչել են EPIC 211945201b կամ K2-236b, և այն 27 անգամ մեծ է Երկրից՝ գրում է hronika.info-ն:
-
08.07.2018|
23:29
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 9-ին չեղյալ կհայտարարեն արտակարգ դրությունը, որը մտցվել էր 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձից հետո` Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: «Երկուշաբթի օրը կհրապարակվի նոր կառավարության կազմը և կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը»,- ասել է նա:
-
08.07.2018|
23:28
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրամանով մի քանի հազար քաղաքացիական ծառայողներ կզրկվեն իրենց պաշտոններից՝ գրում է politeka.net-ը:
-
08.07.2018|
14:21
Գորիսի Տաթևացու անվան հրապարակում տեղի ունեցավ «Հին ու նոր Գորիս» գիրք-ալբոմի (ռուսերեն, անգլերեն) շնորհանդեսը:
-
08.07.2018|
13:44
Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողության տակ են առել Դամասկոս-Ամման մայրուղին մինչև «Նասիբ» սահմանային անցակետ հատվածը: Սիրիական բանակը զինվորական անցակետեր է տեղակայում Դամասկոս-Ամման մայրուղու ողջ երկայնքով: Երբ Նասիբ և ՈՒմ ալ-Միյզան բնակավայրերը միացան հրադադարին, տրակտորներն սկսել են մայրուղու արգելապատնեշների վերացման գործընթացը:
-
08.07.2018|
13:43
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները կգործեն մինչև Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը:
-
08.07.2018|
13:42
Թաիլանդի Չիանգրայ նահանգի քարանձավում արգելափակված պատանիները, որ պատանեկան ֆուտբոլային թիմի խաղացողներն են, իրենց մարզչի հետ նամակ են գրել հարազատներին և փոխանցել փրկարարների միջոցով: