-
06.07.2018|
23:44
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Փհենյան Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի առանձնահատկությունները ճշգրտելու շուրջ բանակցությունների նպատակով: Օրակարգում նաև երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցն է:
-
06.07.2018|
23:43
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է միջազգային աուդիտ անցկացնել էներգետիկ համակարգում, որը վերջին օրերին շարքից դուրս է եկել գլխավոր՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում պայթյունի հետևանքով:
-
06.07.2018|
23:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում պատասխանել է «Ազատության» հարցերին:
-
06.07.2018|
23:37
Գեղարքունիքի մարզում կայացել է «Սևան-2018» երգի և պարի հանրապետական հեռուստափառատոնը: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երևանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:
-
06.07.2018|
23:32
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը՝ հավելելով, որ տեխնիկական խնդիրն այս պահին վերացված է. ժամանակ էր պետք համակարգը վերականգնելու համար:
-
06.07.2018|
18:32
Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:
-
06.07.2018|
18:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։
-
06.07.2018|
18:31
Ամուլսարի հանքի շահագործման հարցով կազմակերպվել է եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության և բնապահպանների ու հանքի շահագործման դեմ համայնքի ներկայացուցիչների միջև:
-
06.07.2018|
18:29
Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
-
06.07.2018|
18:28
Իրանի և նրա հետ առևտուր անող ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների բազմակողմ պատասխանը կմշակվի նոյեմբերին` RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը՝ մեկնաբանելով համաշխարհային հանրության արձագանքն ԱՄՆ-ի էքստերիտորիալ միջոցներին: