-
06.07.2018|
18:28
Իրանի և նրա հետ առևտուր անող ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների բազմակողմ պատասխանը կմշակվի նոյեմբերին` RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը՝ մեկնաբանելով համաշխարհային հանրության արձագանքն ԱՄՆ-ի էքստերիտորիալ միջոցներին:
-
06.07.2018|
18:27
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փաթեթը միջուկային գործարքի պահպանման համար հիասթափեցնող է:
-
06.07.2018|
18:27
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս: Նա շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար:
-
06.07.2018|
18:26
Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք։
-
06.07.2018|
18:25
Եվրոպական հանձնաժողովը երեկ որոշել է մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է, ինչպես կանոնն է պահանջում, գրավոր և միաձայն:
-
06.07.2018|
18:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով ժամանեց Ամուլսար։ Այսօր ողջ օրը նա Վայոց ձորի մարզում է հանդիպումներ անցկացնելու։ Առաջին կանգառը ոսկու հանքում է։ Ակնկալվում է, որ վարչապետը հանդիպում կունենա ոչ միայն Ամուլսարի ղեկավարության հետ, շրջայց կկատարի հանքավայրի տարածքում, այլև կհանդիպի բնապահպանների հետ։
-
06.07.2018|
18:23
Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել:
-
06.07.2018|
18:23
Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:
-
06.07.2018|
18:22
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:
-
06.07.2018|
18:20
Մայր Աթոռ Սուրբ Էջմիծանի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է Աստվածամուխ Գեղարքը կտրելու, վաճառելու մասին լուրերը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։