-
05.07.2018|
22:28
Ես իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվեն, հարց է՝ այնտեղ եղել են չարաշահումներ, թե ոչ:
-
05.07.2018|
22:26
Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
05.07.2018|
22:26
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավթ տեղափոխող օտարերկրյա նավերի համար փակելու և Պարսից ծոցում նավթի մատակարարումներն արգելափակելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ը փորձի հասնել իրանական նավթի վաճառքի արգելքին` հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմաիլ Կոուսարին՝ YJС պորտալին տված հարցազրույցում:
-
05.07.2018|
22:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ.
-
05.07.2018|
22:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՕՊԵԿ-ին նվազեցնել գազի գները՝ նշելով, որ այժմ կազմակերպությունը միայն բարձրացնում է վառելիքի գները:
-
05.07.2018|
22:23
Այսօր Սահմանադրության օրն է: Միևնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը:
-
05.07.2018|
22:22
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը դեռևս գտնվում է ԱԱԾ-ում։ Առայժմ ԱԱԾ-ն չի մանրամասնում` նա ձերբակալվա՞ծ է:
-
05.07.2018|
22:21
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը էներգետիկ համակարգում: Նա ասել է, որ իր կարգադրությամբ պետական հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառները և հայտնաբերելու մեղավորներին:
-
05.07.2018|
22:20
«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
05.07.2018|
22:19
Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ճանաչողական այցով Գյումրիում էր: Քաղաքապետի հետ հանդիպմանը ռուս դիվանագետն ընդգծեց, որ ռուսական կողմի համար Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը կարևոր դեր ունի: Նա խոսեց ռուսական ռազմաբազայի, ռուս սահմանապահների ներկայության, երկու ժողովուրդների պատմական կապերի մասին: