-
05.07.2018|
13:17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկումների մեջ է «Այբ» կրթական հիմնադրամի հետ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցի շուրջ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
-
05.07.2018|
13:13
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։
-
05.07.2018|
13:11
Յուրացումներ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ի ձերբակալած «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն իր հայտարարությամբ հայտնել է, որ հիմնադրամից վերցրած գումարները վերադարձրել է, սակայն ընթանում է քննություն, որ պարզվի, այդ գումարները վերադարձրել է, թե ոչ` կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
-
05.07.2018|
13:09
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկօրյա այցով մեկնել է Վիեննա: Չորս օր առաջ ԵՄնախագահությունը ստանձնած Ավստրիայի ղեկավարության հետ Իրանի նախագահը քննարկելու է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկության հեռանկարները:
-
05.07.2018|
13:09
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) պաշտոնապես դեռևս չեն ստացել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հրավերը, և քանի դեռ փաստաթուղթը չեն ստացել, չի կարող մեկնաբանել Քոչարյանի վկայի կարգավիճակ ստանալու` ՀՔԾ հայտարարությունը։
-
05.07.2018|
13:08
Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ի անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր և շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ ԱՄՆ բարեկամ ժողովրդին՝ պետական կարևոր տոնի առթիվ և մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում։
-
05.07.2018|
13:07
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
-
05.07.2018|
13:06
Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը վստահ է՝ Հատուկ քննչական ծառայությունը պետք է փոխի Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը և առաջադրի այլ մեղադրանք Քրեական օրենսգրքի այլ հոդվածով։
-
05.07.2018|
13:05
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին` իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Արդյունքներ՝ կոնսենտի (համաձայնության) քվեարկություն՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ: Բանաձևի քվեարկություն՝ 598 կողմ, 52 դեմ, 27 ձեռնպահ»,- գրել է նա:
-
05.07.2018|
13:02
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այն տարիներին, երբ ՀՀԿ-ն էր իշխանության ղեկին, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են ՀՀԿ անդամներին։