-
04.07.2018|
13:37
«Հրապարակը» գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018-ի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
-
04.07.2018|
13:36
Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին խոսել է հայտարարությունների մասին, որոնք ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ կանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։
-
04.07.2018|
13:35
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 11-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայում Իսրայելի դեսպանատանը:
-
04.07.2018|
13:35
Իրանի հարավում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 97 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 1 կմ խորության վրա։
-
04.07.2018|
13:34
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի գինը նյույորքյան առևտրային բորսայում աճել է 1,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75,07 դոլար: Վերջին անգամ այս տեսակի նավթի մեկ բարելի գինը 75 դոլարից բարձր է եղել 2014-ի նոյեմբերին:
-
04.07.2018|
13:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
-
04.07.2018|
13:31
ՀԱԿ-ը ողջունում է «Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ»:
-
04.07.2018|
13:31
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ դեսպանատունը տոնեց անկախության 242-ամյակը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և պատվավոր հյուր, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի և ԱՄՆ-ի սերտ գործընկերության վերաբերյալ:
-
04.07.2018|
13:29
ԱԱԾ-ը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է: «ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
-
04.07.2018|
13:27
Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։