Ամերիկաբնակ դաշնակահար ԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացավ յուրատեսակ ծրագրով: Համերգի առաջին բաժնում ելույթ ունեցավ դաշնակահարն ինքը` ներկայացնելով Ջորջ Գերշվինի, Կոնստանտին Օրբելյանի, Արտեմի Այվազյանի, Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործություններից կազմված սյուիտները (շարանվագ):
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կրեմլը հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Դա կլինի Թրամփ-Պուտին առաջին գագաթնաժողովը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում առաջարկեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը հետաձգել մինչև 2019-ի հուլիսի 1-ը՝ թողնելով միայն բացառությունները։
Reuters-ը հայտնում է, որ հունիսի 29-ին Վաշինգտոնում, պետդեպարտամենտում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա ԱՄՆ-ում է եռօրյա այցով:
«Պետք է հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ մոտեցումներ: Եվ կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը մենք ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում ու քննարկել են ապագա հանդիպման հարցերը:
Օրվա մեր տեսադաշտում C (Ավստրալիա-Պերու, Դանիա-Ֆրանսիա), D (Իսլանդիա-Խորվաթիա, Նիգերիա-Արգենտինա), F (Մեքսիկա-Շվեդիա, Հարավային Կորեա-Գերմանիա), E (Սերբիա-Բրազիլիա, Շվեյցարիա-Կոստա Ռիկա) խմբերի հանդիպումներն են, դրանց հետևանքները:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...