-
27.06.2018|
13:15
Ադրբեջանի զորահանդեսին, որ մեծաքանակ իսրայելական տեխնիկա է ցուցադրել, Իսրայելի Պնախարար Լիբերմանը ներկա չի եղել, պատճառը Իրանի ներկայացուցչի Բաքվում լինելն է, իսկ Իրանը ներկա է ոչ թե ՊՆ, այլ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարի մակարդակով:
-
27.06.2018|
13:13
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ պատվիրակության ներկայացրած հրատապ բանաձևը ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին:
-
27.06.2018|
13:13
Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Թամար Զանդբերգը հաղորդել է, որ քվեարկությունից հանել է Հայոց ցեղասպանության ընդունման առաջարկը, քանի որ իշխող կոալիցիայից աջակցություն չկա: Նախաձեռնությունը պետք է քննարկվեր երեքշաբթի և հետաձգվել է անորոշ ժամանակով:
-
27.06.2018|
13:12
«Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մի քանի օր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից: Բայց Մեծամորի բնակիչների մի խումբ պահանջում է նրա հրաժարականը՝ հայտարարելով, որ չի կատարել իր նախընտրական խոստումները: Ինչպես բոլոր հրաժարական տված քաղաքապետերը, Գրիգորյանն էլ առայժմ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ դիմադրությունը երկար չի տևում»:
-
27.06.2018|
13:11
Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորանից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
-
27.06.2018|
13:10
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74,872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր, որոնց հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է 3 266 786 դրամի վնաս:
-
27.06.2018|
13:09
Հայաստանի տարածքում հունիսի 27-ից հուլիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
-
27.06.2018|
13:06
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում:
-
27.06.2018|
13:02
Հունիսի 30-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ եւ Մալթայի երիտասարդական նվագախմբերը։
-
27.06.2018|
09:54
Եղիսաբեթ երկրորդ թագուհին հունիսի 26-ին հավանություն է տվել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին: