-
26.06.2018|
15:52
ԱՄՆ Սենատում այսօր ուշ երեկոյան կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին կմասնակցի նաև նախագահ Արմեն Սարգսյանը:
-
26.06.2018|
15:51
Ադրբեջանական կողմը կարևոր բարձունք չի գրավել, այդպիսի բան տեղի չի ունեցել` ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից մեկի դիտարկմանն այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.06.2018|
10:28
Էրդողանի վրա թանկ կնստի հաղթանակը ընտրություններում: Մարդկանց ու կապիտալի արտահոսքը երկրից շարունակվում է, հավելվում է ևս մեկ ռիսկ` վերահսկողությունից դուրս եկած նախագահը` գրում է Քրիստին Շլյոտցերը Sueddeutsche Zeitung-ում:
-
26.06.2018|
10:23
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմնի բացահայտած ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի` «ադրբեջանական լվացքատան» մասին և կոչ է արել կոռուպցիոն այդ սկանդալում ներգրավված ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին անհապաղ վայր դնել իրենց մանդատները:
-
26.06.2018|
10:22
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը:
-
26.06.2018|
10:21
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից, ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։
-
26.06.2018|
10:20
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Հուլիսի 2-ին Դանիելյանը հրավիրել է Հրազդանի ավագանու արտահերթ նիստ և ավագանու անդամներին կխնդրի կողմ քվեարկել իր հրաժարականին:
-
26.06.2018|
10:19
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց փաստաբան Հայկ Ալումյանի՝ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
-
26.06.2018|
10:18
Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
-
26.06.2018|
10:17
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին, մեկնաբանելով Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, նշել է, որ փաստացի վերացվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանի ոչ ժողովրդավարական միանձնյա իշխանության առաջ վերջին արգելքը։