-
26.06.2018|
10:17
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին, մեկնաբանելով Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, նշել է, որ փաստացի վերացվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանի ոչ ժողովրդավարական միանձնյա իշխանության առաջ վերջին արգելքը։
-
26.06.2018|
10:16
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
-
26.06.2018|
10:15
Էկոնոմիկայի և ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը ԵՄ այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում: Առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
-
26.06.2018|
10:14
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված միջազգային համաձայնագրի չեղարկումը «շատ վտանգավոր հետևանքներ» կունենա իսլամական հանրապետության համար` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ՝ առանց մանրամասնելու, թե որոնք են վտանգավոր հետևանքները:
-
26.06.2018|
10:13
Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ: Իտալացի Միքելե Նիկոլետին հրաժարական է տվել Վեհաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ չի վերընտրվել իր երկրի խորհրդարանական ընտրություններում: Լիլիան Մորի-Պասքիեն ԵԽԽՎ 32-րդ նախագահն է:
-
26.06.2018|
10:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության ձևավորումից հետո Անվտանգության խորհրդի առաջին նիստն է անցկացրել։
-
26.06.2018|
10:11
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «ճիշտ ու կառուցողական» է որակել Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և վերահաստատել, որ Ռուսաստանը հանդես է գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին:
-
26.06.2018|
10:11
«Ադրբեջանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի ղեկավարությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար»` հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը Բաքվում գտնվող ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ժամանակ:
-
26.06.2018|
10:10
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ հրաժարական տված քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին:
-
26.06.2018|
10:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կիրակնօրյա ընտրություններում հաղթանակի առթիվ: