-
24.06.2018|
09:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար` տեղեկացնում է BBC-ն:
-
24.06.2018|
09:49
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են»:
-
24.06.2018|
09:48
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձևի նախագիծ, որը կոչ է անում անմիջապես և լիակատար դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ռազմական ուժերը Մերձդնեստրից: 64 երկիր կողմ է քվեարկել, դեմ՝ 15-ը, 83-ը ձեռնպահ են մնացել:
-
24.06.2018|
09:47
Պետությանը մոտ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու կասկածանքով ՊԵԿ քննչական վարչությունում վարվող քրեական գործի շրջանակներում շոշափվում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա որդու անունները:
-
24.06.2018|
09:46
Այսօր կեսօրին առնվազն 10 մարդ է բերման ենթարկվել Ալմաթիում` ընդդիմության հանրահավաքին մասնակցելու փորձի համար: Քաղաքական վտարանդի Մուխտար Աբլյազովի «Ղազախստանի Ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը կոչ էր արել երկրի բնակիչներին բարեփոխումների պահանջով բողոքի գործողություններ կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում:
-
24.06.2018|
09:45
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-23-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
-
24.06.2018|
09:44
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան 65-ամյակի առթիվ։ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, ՉԺՀ-ի նախագահները:
-
24.06.2018|
09:43
Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին։
-
24.06.2018|
09:42
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
-
23.06.2018|
21:17
ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 21-ին, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։
blank" class="zoomgraphics">.