-
23.06.2018|
21:08
«Ժամանակը» գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:
-
23.06.2018|
21:07
Բրիտանական The Guardian-ի սյունակագիր Սիմոն Թիսդալը, խոսելով Թուրքիայում հունիսի 24-ի արտահերթ ընտրությունների մասին, նշել է, որ կառավարման նախագահական համակարգի անցնելուց հետո արդեն գրեթե անսահմանափակ լիազորություններով Էրդողանի վերընտրվելը միջազգային հանրության համար իսկական սարսափելի զարգացում կլինի։
-
23.06.2018|
21:06
Իզմիրում հարյուր հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեին, որը ներկայացնում է Ժողովրդական հանրապետական կուսակցությունը:
-
23.06.2018|
21:06
«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել պաշտպանության նախարարությունում, որտեղ փորձել են պարզել, թե 2016 և 2017-ին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին:
-
23.06.2018|
21:05
Հայաստանում շատ չեն մարդիկ, որ տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին` Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։
-
23.06.2018|
21:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Իրան` Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։
-
23.06.2018|
21:03
ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել Է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ, գրել Է Bloomberg-ը:
-
23.06.2018|
21:02
Հունիսի 20-21-ի խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
-
23.06.2018|
21:02
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևանի Սարի թաղում 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
-
23.06.2018|
21:01
ԱԱԾ-ն մանրամասներ է հաղորդել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկության արդյունքներով: ԱԱԾ-ում տվյալներ էին ստացվել, որ Մովսիսյանն ապօրինի պահում է զենք և ռազմամթերք, և հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով տեղափոխել և պահել է այլ վայրում: