-
22.06.2018|
22:39
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
-
22.06.2018|
22:38
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են ընտանիքի համալրմանը՝ գրում է Hollywood Life-ը: Սասեքսի դքսուհին երկվորյակներ լույս աշխարհ կբերի:
-
22.06.2018|
22:37
Արգենտինական «TyC Sports» հեռուստաընկերությունը մեկ րոպե լռությամբ է սկսել Արգենտինա-Խորվաթիա (0:3) հանդիպումից հետո հետխաղյա հաղորդումը:
-
22.06.2018|
22:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում: «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:
-
22.06.2018|
22:35
Վենետիկի հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
-
22.06.2018|
22:34
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից: «Հավանական է, որ Իրանը մոտակա շաբաթ կլքի համաձայնագիրը»,- ասել է Արակչին, որն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:
-
22.06.2018|
22:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպել` ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
-
22.06.2018|
22:32
Կիրակի Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ16 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկելու է միգրանտների ընդունման ժամանակավոր կենտրոններ ստեղծելու հարցը:
-
22.06.2018|
22:31
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
-
22.06.2018|
22:30
Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետության համար` հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մինսկում հանդիպելով բելառուսցի պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ: