-
22.06.2018|
12:41
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ջաբար Ամինին, որը Թուրքիա է ժամանել ընտրությունների դիտորդական պատվիրակության կազմում:
-
22.06.2018|
12:41
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանն ամռանը կհեռանա ակումբից: 20-ամյա դարպասապահը չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի ծրագրերի մեջ: Լուկա Զիդանը Զինեդին Զիդանի որդին է:
-
22.06.2018|
12:40
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոռուպցիոն հանցագործությունների հակազդման վարչությունը տեղեկություն է ստացել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել:
-
22.06.2018|
12:39
ԱԱԾ-ն «որոշակի գործողություններ» է կատարել Առաքել Մովսիսյանի առանձնատանը, որից հետո Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը ասել է, որ ԱԱԾ-ն երկու ժամ գործողություններ է իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը, այնուհետև նրան մեքենայով տարել են։
-
22.06.2018|
12:38
1993-ին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 99-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:
-
22.06.2018|
12:30
Արդեն մի քանի օր Արմավիրի մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Դեռ ոչ այնքան մեծ քանակով, բայց երեկոյան ցույցեր են անում քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ ցերեկային ժամերին իրենց բողոքի ձայնը բարձրացնում են բակերում ու փողոցներում՝ կոչ անելով «դուրս գալ ու տեր կանգնել» իրենց քաղաքին:
-
22.06.2018|
12:23
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ընդլայնումների Chrome Web Store խանութում հայտնաբերել են վնասաբեր ընդլայնում (extension), որն համացանցի միջոցով գողանում էր օգտատերերի բանկային տվյալները։
-
22.06.2018|
11:46
Եվրահանձնաժողովը հայտարարեց ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին` ի պատասխան պողպատի ու ալյումինի արտահանման մաքսատուրքերի բարձրացման:
-
22.06.2018|
11:39
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պատրաստվում են հանդիպել հուլիսին ԱՄՆ նախագահի Եվրոպա այցի ժամանակ` դա հարուցել է Մեծ Բրիտանիայի անհանգստությունը` գրում է The Times-ը:
-
22.06.2018|
11:08
Հայտնի է դարձել, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի գավաթակիր «Գանձասար Կապանի» մրցակիցը կլինի լեհական «Լեխ» ֆուտբոլային ակումբը: Սույնի կապակցությամբ կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել է իր կարծիքը: