-
21.06.2018|
21:13
Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:
-
21.06.2018|
21:12
Հունիսի 22-ից Եվրամիությունը բարձրացնելու է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ցանկում ներառվել են մետաղն ու ալյումինը, կբարձրանան նաև ջինսի, վիսկիի, սիգարետի, Harley-Davidson մոտոցիկլների մաքսային դրույքաչափերը:
-
21.06.2018|
21:11
Բրյուսելում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
-
21.06.2018|
21:09
Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամ է իրագործել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները:
-
21.06.2018|
21:08
Այսօր Բրյուսելում ԵՄ-ն ու ՀՀ-ն գումարել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:
-
21.06.2018|
21:07
ԱՄՆ և ՌԴ լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ և ՌԴ նախագահների երրորդ հանդիպումը կարող է լինել հուլիսին, Ավստրիայում:
-
21.06.2018|
21:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Կառավարության նիստի սկզբին
նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։
-
21.06.2018|
21:04
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է, թե 2011-ից առ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:
-
21.06.2018|
21:03
Ասում են՝ քաղաքականությունը «կեղտոտ» ոլորտ է, սակայն իրականում քաղաքականությամբ զբաղվել չիմացողներն են այն այդպիսին դարձնում: Հայաստանում իսկապես քաղաքական դաշտը «կեղտոտ» է, բայց ոչ սկզբունքային ու գաղափարական անձանց համար:
-
21.06.2018|
21:01
Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով համակարգին անդամագրվելը դառնում է պարտադիր: