-
20.06.2018|
18:39
Նախընտրական շրջանը մեկնարկեց: ԸՕ-ի շուրջ քննարկումներով կարելի է ասել, որ սկսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով խորհրդարան ներկայացված 4 խմբակցությունները սկսում են քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ՝ ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:
-
20.06.2018|
17:34
Երևանի «Գյոթե» կենտրոնը և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ ուժերով ստեղծել են կինոակումբ, որի շրջանակներում գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի լինում են դասական և նոր գերմանական ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ:
-
20.06.2018|
17:12
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
-
20.06.2018|
14:07
Արցախի «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը«Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ եւ վաճառքի ոչ ենթակա այլ ապրանքներ են հայտնաբերվել:
-
20.06.2018|
13:24
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ լրջորեն կորցնում է ժողովրդականությունը` գրում է բրիտանական The Times-ը` ներկայացնելով Թուրքիայում հունիսի 24-ի ընտրություններից առաջ երկրում տիրող մթնոլորտը։
-
20.06.2018|
13:23
Հունիսի 19-ին նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծի իրավիճակին վերաբերող հարցեր, ԱԽ հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ:
-
20.06.2018|
13:23
Անպատժելիությունն այլևս պատմություն է: Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:
-
20.06.2018|
13:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի՜ արեք, պարզապես մի՜ արեք» կոչը։
-
20.06.2018|
13:18
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին:
-
20.06.2018|
13:17
Առաջին F-35 կործանիչները Թուրքիան կստանա Ֆորթ ՈՒեսթում (Տեխասի նահանգ) արարողության ժամանակ՝ չնայած Կոնգրեսը դեմ է որոշմանը։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Էնդրյուսն ասել է, որ թուրք օդաչուներն արդեն ժամանել են Արիզոնայի ռազմաօդային բազա և սկսելու են մարզական թռիքչները։