-
18.06.2018|
13:30
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» ֆիլմով: Փակման արարողությանը կցուցադրվի Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը
-
18.06.2018|
12:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կիրակի նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում, որին ներկա են գտնվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Հանրահավաքն անցկացվել է հաջորդ հանգստյան օրերի ընտրություններին ընդառաջ:
-
18.06.2018|
12:37
Աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:
-
18.06.2018|
12:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը հայ զինվորին 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ տեղ չի հասել, ԱԱԾ-ն հայտնաբերել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։
-
18.06.2018|
12:35
Հունիսի 18-20-ի գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
-
18.06.2018|
12:34
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, Էջմիածնի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված նրա առանձնատանը:
-
18.06.2018|
12:33
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող խնդիրը «այլևս բացառապես իրավական դաշտում է»,- Ֆեյսբուքում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
18.06.2018|
12:00
Փաստաբան, Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալ և դադարել է նրա պաշտպանը լինել:
-
18.06.2018|
10:19
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կամքով հրաժարական է տալիս։
-
18.06.2018|
10:18
Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի` ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու դիրքորոշումները: