-
18.06.2018|
10:17
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանում, նրանք այս պահին սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմին` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, «Մերժի՜ր Կարենին » նախաձեռնության անդամներին:
-
18.06.2018|
10:15
Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարբեր շրջանակներից հնչող քննադատություններին, թե դատավորները կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց:
-
18.06.2018|
10:14
ԱԱԾ-ի հարուցած քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա` ասաց պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանը։
-
18.06.2018|
10:14
Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար` Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
18.06.2018|
10:13
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. «ՍՈՒ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:
-
18.06.2018|
10:12
Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի`
ֆեյսբուքյան էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
-
18.06.2018|
10:11
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը:
-
18.06.2018|
10:10
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը:
-
18.06.2018|
10:07
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով. «Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով»։ «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։
-
18.06.2018|
10:06
Նորքի դատարանում քննվում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայացրած բողոքը` կապված իր ձերբակալության հետ։ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը։