-
16.06.2018|
11:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովի մյուս մասնակիցների նկատմամբ սադրիչ և կոպիտ վարքագիծ է դրսևորել։ Նա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին մի քանի անգամ «դաժան մարդասպան» է անվանել, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտարարել է, որ բոլոր ահաբեկիչները Փարիզում են կենտրոնացված` հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով G7 առաջնորդների զրույցին ներկա գտնված եվրոպացի դիվանագետներին։
-
16.06.2018|
11:54
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացումն արդեն մոտ ապագայում կարելի է չբացառել` ասել է Թրամփը Fox հեռուստաալիքի եթերում:
-
16.06.2018|
11:54
««Ռաշա թուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ»:
-
16.06.2018|
11:52
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել Մամուկա Բախտաձեի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հունիսի 14-ին առաջադրել էր նրա թեկնածությունը:
-
16.06.2018|
11:51
Աստղաֆիզիկոսներն առաջին անգամ հետևել են, թե ինչպես է սև անցքը մասնատում աստղը: Լուսանկարները և գիտնականների եզրակացությունները հրապարակված են Science հանդեսում:
-
16.06.2018|
11:50
Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ և վտանգավոր մարդ` վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է Le Figaro-ի համար։
-
16.06.2018|
11:49
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ին Հռոմում հանդիպել է եվրոպաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։
-
16.06.2018|
11:48
Հորդանանի Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Al Arabiya հեռուստաալիքի
տեղեկատվության համաձայն, որոշումը Թագավորության նախարարների խորհուրդն ընդունել է Մերձավոր Արևելքի երկրների գործերին միջամտելու Իրանի քաղաքականության կապակցությամբ:
-
16.06.2018|
11:47
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսավարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և մաքսազերծմամբ:
-
16.06.2018|
11:46
Հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ 9 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որ կգնահատի ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը: