-
15.06.2018|
11:18
Երևանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
15.06.2018|
11:17
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը պատրաստվում է իր կողմնակիցների հետ շարունակել բողոքի միջոցառումները՝ պահանջելով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:
-
15.06.2018|
11:16
Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-
15.06.2018|
11:15
Հունիսի 8-13-ը Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց Բալետի փառատոն՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին։
-
15.06.2018|
11:14
Հունիսի 12-ին Լիբանանահայ նշանավոր բանաստեղծ Պետիկ Հերկելյանին նվիրված «Հրաժեշտեն ետք» խորագրով գրական-երաժշտական երկոն տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի թանգարանում։
-
15.06.2018|
11:12
Որ Թբիլիսիում ինչ-որ բան է կատարվում, պարզ դարձավ, երբ Տրանսանատոլիական գազատարի բացման արարողությանը թուրքական Էսկիշեհիր քաղաքում Վրաստանը ներկայացրեց միայն Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անձամբ հրավիրել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն:
-
15.06.2018|
11:09
Քչերն են Ռուսաստանում մեծ հույսեր կապում իրենց ազգային հավաքականի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Նախագահ Վլադիմիր Պուտինի համար դա միավորներ հավաքելու հնարավորություն է` հիմնականում խաղադաշտից դուրս` The Wall Street Journal-ում գրում է Անատոլի Կուրմանաևը:
-
15.06.2018|
11:06
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստացել է հանել երկրում արտակարգ դրությունը նախագահ վերընտրվելու դեպքում: 24 TV-360 հեռուստաալիքին նա ասել է. «Եթե ես շարունակեմ աշխատել նախագահ, հունիսի 24-ից հետո առաջինը կլինի արտակարգ դրության չեղարկումը»:
-
15.06.2018|
11:05
Մոսկվայում 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջության առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը 5-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին: Երկու գոլ խփեց Չերիշևը, մեկական` Գազինսկին, Ձյուբան, Գոլովինը: Այս խմբի երկրորդ խաղը՝ ՈՒրուգվայ-Եգիպտոս, կկայանա հունիսի 15-ին:
-
15.06.2018|
11:05
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
irates.am