-
14.06.2018|
13:20
ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։ 2017 -ի համար կանխատեսվել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սպասելիքները գերազանցվել են` 7,5 տոկոս:
-
14.06.2018|
13:19
ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է, թեև տարածված պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ նշված չէր` դա հայտնի դարձավ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի և Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանից:
-
14.06.2018|
10:36
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց զանգվածային բողոքի ակցիաներից հետո` իր քայլը բացատրելով Բիձինա Իվանիշվիլու հետ տարաձայնություններով:
-
14.06.2018|
10:27
Երեկ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ:
-
13.06.2018|
22:43
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է խմբակցությունում լուրջ տարաձայնությունների մասին խոսակցությունները: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե խմբակցության ղեկավարի ընտրության հարցում տարաձայնություններ կան, Մարուքյանը նշեց, որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:
-
13.06.2018|
22:42
ՀՀ 2017-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, թե անհարմար վիճակ է ստեղծվել, քանի որ բյուջեի կատարողականը ներկայացնում է նոր կառավարությունը, որը գրեթե կապ չունի այս բյուջեի կատարման հետ: Նա ասաց, թե այս պատճառով իր խոսքը և ցանկությունն ուղղում է ապագայի կառավարությանը՝ հույս ունենալով, որ կլինի հենց այս գործող կառավարությունը:
-
13.06.2018|
22:40
Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
-
13.06.2018|
22:39
Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն:
-
13.06.2018|
22:38
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Դեռ երեկ կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության հանդիպման մասին վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ քաղաքական իշխող ուժը, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, քննարկում է վարչապետի հրաժարականի հարցը, սակայն հանդիպումից հետո այդ լուրերը պաշտոնապես հերքվեցին:
-
13.06.2018|
22:37
«Ծառուկյան» խմբակցության տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու մասին՝ ընդգծելով, որ ստանձնում են բոլոր պարտավորությունները: