-
11.06.2018|
14:11
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
-
11.06.2018|
12:22
Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
-
11.06.2018|
10:59
Երեկ երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները։ Նրանք են՝ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսենը (Դանիա)։
-
11.06.2018|
00:17
...թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ փիար կըլնի»։ Ընդհանուր առմամբ, նորերը սիրում են «Բելիտաժում» նստել-նարգիլե ծխել ու «ազգի փիար վիճակը ծանրացնել սրտներին»։
-
10.06.2018|
23:37
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:
-
10.06.2018|
23:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը:
-
10.06.2018|
21:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որ ժամանել է Ալմաթի՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքին:
-
10.06.2018|
21:18
ՌԴ նախագահը քննադատել է ԱՄՆ-ին` Իրանի միջուկային ծրագրի հարցով 2015-ի համաձայնություններից դուրս գալու համար, պնդելով, թե դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Ելույթ ունենալով Չինաստանում` Շանհայան համագործակցության հավաքին, Պուտինն ասել է, թե անհանգստացած է Վաշինգտոնի այդ որոշմամբ:
-
10.06.2018|
21:17
ՌԴ նախագահը կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին դադարեցնել զազրախոսությունը և զբաղվել կոնկրետ խնդիրների կարգավորմամբ:
-
10.06.2018|
21:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչներին չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը: