-
09.06.2018|
10:27
Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո, այսօր կառավարության օրակարգային հարցերը սպառելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառությունները շարունակվում են։
-
09.06.2018|
10:26
Կառավարության այսօրվա որոշմամբ, Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։
-
09.06.2018|
10:26
Պնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների Պնախարարների հանդիպմանը։
-
09.06.2018|
10:24
Կանադա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ներկա գտնվի «Մեծ յոթնյակի» հանդիպմանը: ՈՒժեղագույնների ակումբի երբեմնի անդամ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս մնաց Ղրիմի բռնակցումից հետո:
-
09.06.2018|
10:23
Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հունիսի 19-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան:
-
09.06.2018|
10:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում G7-ի սամմիթից առաջ հայտարարել է, որ առաջատար երկրների ղեկավարների հանդիպմանը պետք է մասնակցի Ռուսաստանը` հաղորդում է Ասոշեյտեդ պրեսը:
-
09.06.2018|
10:17
Եվրոպացիները պետք է ամրապնդվեն, որ դիմադրեն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի կամքին ու Չինաստանի մանևրներին` խորհուրդ է տալիս Փարիզի միջազգային հարաբերությունների հետազոտոթյունների ինստիտուտի պրոֆեսոր Զակի Լաիդին Le Monde-ում:
-
08.06.2018|
22:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:
-
08.06.2018|
22:44
Ռուսաստանցիների հետ Վլադիմիր Պուտինի «ՈՒղիղ կապի» ժամանակ Չեչնիայի մասին հարցերի բացակայությունը վկայումն է այն բանի, որ մեզ մոտ կայուն ու բարեկեցիկ վիճակ է: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսպես է արձագանքել հարցադրմանը, թե ինչու ՌԴ նախագահն ավանդույթ դարձած «ՈՒղիղ կապի» ժամանակ իրեն չի զանգահարել:
-
08.06.2018|
18:59
Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։