02.06.2018|
23:11
Սուպերմարկետների հայտարարությունների առնչությամբ, թե օրենքի նախատեսած ռեժիմով հարկվելու դեպքում բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որ կբերեր գյուղմթերքի թանկացման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»: