-
31.05.2018|
23:10
Վաշինգտոն է վերադառնում Թուրքիայի դեսպանը, որին Անկարան ետ էր կանչել՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Սպիտակ տան որոշման պատճառով: Երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ առաջիկա երկուշաբթի, դեսպանը կվերսկսի դիվանագիտական ծառայությունը: Ակնկալվում է, որ նույն օրը Վաշինգտոնում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:
-
31.05.2018|
23:09
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն անակնկալ հայտարարել է հեռանալու ւ մասին՝ պնդելով, թե եկել է փոփոխությունների պահը: Նա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2 տարի առաջ և ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել է Իսպանիայի առաջնության առաջատարը, նվաճել երկրի սուպերգավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները:
-
31.05.2018|
23:08
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման, զորավարժությունների առնչությամբ երկուստեք լարվածության ու վիճահարույց այլ հարցերի շուրջ:
-
31.05.2018|
23:07
Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չորս հայազգի թեկնածու կմասնակցի: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հստակեցրել է կուսակցությունների թեկնածուների վերջնական ցուցակները, որոնք հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:
-
31.05.2018|
23:06
Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են` տեղեկացրել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:
-
31.05.2018|
23:05
ԱՄՆ-ը Հայաստանի նոր կառավարության հետ քննարկում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
-
31.05.2018|
23:02
Այսօր տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, համայնքների խոշորացման ծրագրին անդրադառնալով, ասել է, որ խոշորացումը ոչ արդյունավետ է իրականացվել:
-
31.05.2018|
18:11
Մայիսի 19-26-ը 35 կամավորներ Հայաստանից ու եվրոպական տարբեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա) մասնակցեցին «ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրին, որը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը:
-
31.05.2018|
16:01
Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:
-
31.05.2018|
14:25
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։