-
30.05.2018|
22:51
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
-
30.05.2018|
22:50
ՀՅԴ բյուրոյի հրավերով երեկ Երևանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։
-
30.05.2018|
22:49
Հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան և ավելի խորանան` Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
30.05.2018|
22:48
Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
-
30.05.2018|
22:48
Հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցու աճող դերակատարությունն է հիմնական միտումը, որ նկատել են ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի հեղինակները հայաստանյան հոգևոր կյանքում անցած տարի:
-
30.05.2018|
22:46
ՀՀ վարչապետին առընթեր ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների մասին պարզաբանել է. «ԱԱԾ-ն շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
-
30.05.2018|
22:45
Երկու շաբաթ առաջ Սոչիում կայացած՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցը` ասել է Հայաստանի վարչապետը գերմանական «Դոյչե Վելլեին» հարցազրույցում, խուսափելով մանրամասնել՝ ինչպե՞ս է Կրեմլի ղեկավարն արձագանքել տարիներ շարունակ հայկական կողմին մտահոգող այդ խնդրին:
-
30.05.2018|
22:41
Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև գործոնը` խնդիրների լուծման տրամադրվածությունն է և ցանկությունը` Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։
-
30.05.2018|
18:44
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
-
30.05.2018|
18:36
Եզդիների դերը և մասնակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում. նման խորագրով ծրագիր է իրականացնում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։