-
30.05.2018|
17:51
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է «արքայականը» լքելու մասին` հայտարարելով, որիր համար «հրաշալի էր այդ թիմում խաղալը»:
-
30.05.2018|
17:33
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան նշեց, թե ինչու է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի պայմանագիրը:
-
30.05.2018|
17:30
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածության մասին՝ 2014-ից Իսրայելի և Գազայի միջև վատագույն բախումներից հետո:
-
30.05.2018|
17:30
Գերմանիայի կառավարությանը մոտ աղբյուրները հերքել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Բեռլին է հրավիրել Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
-
30.05.2018|
17:29
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոն` տեղեկացրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։ Նրա վիճակը գնահատվում է կայուն, հիվանդանոցում կկատարվեն անհրաժեշտ հետազոտություններ։
-
30.05.2018|
17:28
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
-
30.05.2018|
17:27
ԵՄ-ն կոչ է արել պաղեստինցի գրոհայիններին անհապաղ դադարեցնել Իսրայելի հրետակոծումը Գազայի հատվածից:
-
30.05.2018|
17:26
Անհայտ անձինք կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի մեջքին՝ Կիևի Դնեպրովսկի թաղամասում գտնվող իր տանը: Ստացած վնասվածքներից «շտապ օգնության» ավտոմեքենայում նա մահացել է
-
30.05.2018|
17:26
Երևանի պետական համալսարանը հաղորդագրություն է տարածել, պնդելով, որ համալսարանը քաղաքական ճնշումների է ենթարկվել «մայիսի 28-ին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ»:
-
30.05.2018|
17:25
Երևանի պետական համալսարանի ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները, որ մտադիր էին այսօր շարունակել` առավոտյան Ֆեյսբուքում գրել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը: