-
29.05.2018|
21:06
Շիրակ Թորոսյանը հայտարարում է ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Ֆեյսբուքի իր էջում Թորոսյանը գրել է, որ իր խորհրդարանական գործունեությունը շարունակելու է որպես Աժ անկախ պատգամավոր։
-
29.05.2018|
21:06
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելո ւգործընթացը:
-
29.05.2018|
21:05
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախագահ Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը:
-
29.05.2018|
21:04
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, եթե պետությունը նման խնդրանքով դիմի ԵՄ-ին` ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:
-
29.05.2018|
21:04
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ է մնում գնահատական տալ խմբակցության նախկին պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի հայտարարություններին՝ խմբակցությունից դուրս գալու մասին։
-
29.05.2018|
21:03
Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է, որ Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց է սկսում, երբ Դամասկոսը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
-
29.05.2018|
21:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և կարևորել է ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում:
-
29.05.2018|
21:01
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և
նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Տոյվո Կլաարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու ԵՄ պատրաստակամությունը:
-
29.05.2018|
21:00
Անկարայի Remres հետազոտական կենտրոնը նախնական հարցումներ է անցկացրել հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մայիսի 17- 23-ին կատարված հարցումները փաստել են, որ ընտրողների 9 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել:
-
29.05.2018|
20:59
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է լիովինդադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:
class="footer-right">
.