-
27.05.2018|
22:33
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ պարտավորություններ ունի:
-
27.05.2018|
22:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում: Աշոտ Փաշինյանը դա հայտարարեց երեկ ուշ երեկոյան՝ տեսաուղերձի միջոցով։ Աշոտ Փաշինյանի 18 տարին լրացել է մարտի 11-ին և նա հուլիսին մեկնելու է զինվորական ծառայության։
-
27.05.2018|
22:31
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան Հայաստան է ժամանել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը։ Նա ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, նրա անունը կրող հիմնադրամը պայքարում է ՁԻԱՀ-ի տարածման դեմ:
-
27.05.2018|
15:57
Երեկ Կիևում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցել են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլն» անգլիական համանուն քաղաքից: Առաջին խաղակեսում կողմերին չի հաջողվել գոլ հեղինակել, փոխարենը ստացած վնասվածքների պատճառով խաղադաշտը հարկադրված են եղել լքել Մոհամեդ Սալահն («Լիվերպուլ») ու Կարվախալը (Ռեալ»)` հարցականի տակ դնելով աշխարհի առաջնությանն իրենց մասնակցությունը: Երկրորդ խաղակեսն աչքի ընկել գոլերի առատությամբ:
-
27.05.2018|
13:18
«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա»` ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ընկնելով մեծագույն թյուրիմացության մեջ` ազգային ու պետական շահը շփոթելով կուսակցականի հետ:
-
27.05.2018|
13:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շոկի մատնեց արտաքին քաղաքականության փորձագետներին, երբ իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ:
-
27.05.2018|
12:59
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել` Facebook-յան իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
-
26.05.2018|
23:44
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր սեղանին:
-
26.05.2018|
23:43
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
-
26.05.2018|
23:42
Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ինը Պանմունջոմի ապառազմականացված գոտում անցկացրել են նախապես չհայտարարված հանդիպում և քննարկել են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների հնարավորությունը: