26.05.2018|
19:28
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկա 10 օրում թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կանգ կառնի, գրում է «Հյուրիյեթը»։ «Կտեսնեք, մոտ 10 օր սպասեք, բոլորս կհանգստանանք»,- ասել է նախարարը։ Նա նաև հավաստիացրել է, որ լիրայի կտրուկ արժեզրկումը որևէ խոշոր վնաս չի հասցրել երկրին, և մոտ օրերս տատանումները կանգ կառնեն։