-
25.05.2018|
16:21
Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը:
-
25.05.2018|
16:12
«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճին՝ գրելով, որ իր համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դարձել ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր անկյուններից 200-ից ավելի նվիրատուների համար:
-
25.05.2018|
13:38
Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնել, որոնք միակողմանի կարգով մայիսի 24-ին չեղարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կիմ Կե Հվանը:
-
25.05.2018|
13:38
Մինչև մայիսի 29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Հայաստանի շրջանների զգալի մասում, Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
25.05.2018|
13:37
ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
25.05.2018|
13:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և ՈՒկրաինայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը:
-
25.05.2018|
13:35
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը մտահոգված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։
-
25.05.2018|
13:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար։ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, այսուհետ հայրենադարձ փոխնախարար ունենք: Բաբկեն Տեր-Գրիգորյանը համալրում է մեր թիմի շարքերը»։
-
25.05.2018|
13:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
-
25.05.2018|
13:32
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով: