-
24.05.2018|
22:12
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդի փրկության կուսակցությունը» դիմել է երկրի Գերագույն ընտրական խորհրդին՝ նոր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը չեղարկելու պահանջով։ Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։
-
24.05.2018|
22:11
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
-
24.05.2018|
22:10
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ, հրաժարականի դիմում էր ներկայացրել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։
-
24.05.2018|
22:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:
-
24.05.2018|
22:09
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է 2015-ի միջուկային համաձայնագիրը խզելու և նոր պայմաններ ներկայացնելու՝ Վաշինգտոնի որոշմանը:
-
24.05.2018|
22:08
ԱՄՆ-Ն աշխատում էՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դարձնելու, ՈՒկրաինայի և Մոլդովայի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնն այդ երկրների դեմ պուտինյան ագրեսիան կանգնեցնելու համար:
-
24.05.2018|
22:06
ԱՄՆ նախագահը չեղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հունիսին Սինգապուրում նախատեսված հանդիպումը և իր որոշման մասին Կիմ Չեն Ինին տեղեկացրել է նամակով, որը հրապարակել է Սպիտակ տունը:
-
24.05.2018|
22:06
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե տուգանքների համաներման մասին իրենց որոշումից հետո եղել են դժգոհություններ։
-
24.05.2018|
22:04
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին և տեղեկացրեց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում:
-
24.05.2018|
22:03
Մովսես Հակոբյանը կազատվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։