Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։
Նոր մրցաշրջանից անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Ունաի Էմերին: 46-ամյա իսպանացի մասնագետը կգա փոխարինելու Արսեն Վենգերին, ով 22 տարի գլխավորել է զինագործներին:
Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Ռուսաստանը մտադիր է 537,6 մլն դոլարի մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 3,16 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար` նշվում է Մոսկվայի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ներկայացրած փաստաթղթում:
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։
«Հայաստանի նոր վարչապետը մինչև հիմա կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցում: Հոգևարքի մեջ գտնվող խաղաղ գործընթացը ցնցման կարիք ունի, բայց ոչ այդքան ուժեղ»` գրել է բրիտանացի հայտնի վերլուծաբան Թոմ դը Վալը «Կարնեգի-Եվրոպա» կայքում հրապարակված հոդվածում:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձախմբին հղած նամակում ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանադակություն տրամադրելու հնարավորությունը` հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանին նամակում Փոմփեոն նաև խոստացել է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ համատեղ շահերը առաջ մղելու համար:
Երբ Հայաստանը 2013-ին անդամակցում էր Մաքսային միությանը, նշվում էր, որ 1-2 տարում կվերաբացվի երկաթուղին, որ Հայաստանը Վրաստանով, Աբխազիայով, Հարավային Օսեթիայով կապում է Ռուսաստանին: 1-2 տարի հետո արդեն այդ մասին չէին էլ խոսում:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...