-
23.05.2018|
10:00
Երևանը և Հայաստանը տարբեր երկրներ են: Օրինակ, եթե Երևանում մեքենան գազ լցնելիս ձեզ անպայման կտրոն կտան, Երևանից մի քանի կիլոմետր դուրս մտքներով էլ չի անցնի: Նույնիսկ չեն ժպտա` ի պատասխան ձեր շնորհակալության, բարի ճանապարհ էլ չեն ասի:
-
22.05.2018|
23:46
«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա»մշակութային կենտրոնը:
-
22.05.2018|
22:12
ԱՄՆ-ն սպասում է այն օրվան, երբ Վրաստանին կողջունի ՆԱՏՕ-ում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
-
22.05.2018|
22:11
ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը իր հանդեպ պատժամիջոցների կիրառումից հետո դուրս է եկել կազմակերպությունից` տեղեկացնում է eurointegration.com-ը՝ հղում կատարելով ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարին:
-
22.05.2018|
22:10
Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ ու իմ որդեգրած գործելաոճը, ես երբ գալիս եմ աշխատանքի, աշխատակիցները պետք զգան աշխատաոճի տարբերությունը։ Նաև պահանջում եմ, որ 9-6-ը աշխատակիցները լծվեն քրտնաջան աշխատանքի` azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
-
22.05.2018|
22:09
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։
-
22.05.2018|
22:08
Իրանի միջուկային գործարքը շարունակում է գործել. այժմ կարևոր է, թե ինչպես Իրանը կվերաբերվի Վաշինգտոնի պահանջներին` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
22.05.2018|
22:08
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի պատվիրակությանը:
-
22.05.2018|
22:07
Մայիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
-
22.05.2018|
22:06
Հայաստանում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե կառավարությունը և թե ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով` ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: