-
22.05.2018|
22:05
Մայիսի 23-ին ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:
-
22.05.2018|
22:04
Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի անկախության։
-
22.05.2018|
22:03
ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է պատժամիջոցների մասին օրինագիծը, որը պատասխան է ամերիկյան և այլ երկրների պատժամիջոցներին: Օրինագծին պետք է հավանություն տա նաև Դաշնության խորհուրդը, որից հետո ստորագրի նախագահը:
-
22.05.2018|
22:02
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի 3 պատգամավորներից երկուսը՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը կառաջադրվեն նաև հունիսի 24-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
-
22.05.2018|
22:01
«Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:
-
22.05.2018|
22:00
Այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը:
-
22.05.2018|
21:59
«Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և դա պարտադիր պայման է տևական խաղաղության հասնալու համար»` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
-
22.05.2018|
16:37
ՀՀԿ խմբակցության անդամներին ամենևին էլ չի անհանգստացնում ԱԱԾ-ի կողմից բացահայտվող կոռուպցիոն շղթան: Այսօր տարբեր բիզնեսներով հայտնի պատգամավորները լրագրողներին վստահեցրել են, որ իրենց չի մտահոգում, թե ովքեր են 350 մարդու տվյալներ օգտագործած կոռուպցիոներները:
-
22.05.2018|
14:17
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝
Արմեն Սաքապետյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
-
22.05.2018|
12:22
Իտալիայի «Լիգա» և «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունները, որ խորհրդարանում մեծամասնություն են կազմում՝ առաջարկել են վարչապետ նշանակել Ջուզեպպե Կոնտեին, փոխանցում է ANSA-ն: Կոնտեն բնակվում է Հռոմում, որտեղ զբաղվում է իրավաբանական գործունեությամբ։